Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետք է սահմանվեն քվոտաներ միգրանտներին ընդունելու հարցում

Պետք է սահմանվեն քվոտաներ միգրանտներին ընդունելու հարցում
09.09.2015 | 15:57

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացրել է միգրանտների հարցի լուծման առաջին քայլը: «Պետք է սահմանվեն քվոտաներ Եվրամիության երկրների կողմից միգրանտներին ընդունելու հարցում», - ասել է Մերկելը։ Այսօր Եվրահանձնաժողովը պատրաստվում է հայտարարել կոնկրետ գործողությունների մասին, այդ թվում՝ ինչպես են բաշխվելու 120 հազար միգրանտները Եվրամիության երկրներում։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս տարի 800 հազար փախստական կընդունեն։ Անցած շաբաթավերջին Գերմանիան արդեն 20 հազար միգրանտ է ընդունել, 4 հազարը հասել են Մյունխեն։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ